Վրաստանը կհրաժարվի ռուսական Գազպրոմ ընկերությունից բնական գազ գնելուց: Ինչպես հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն մինչև տարեվերջ ռուսական գազի գնաման որևէ գործարք չի կնքվի:
«Бизнес Грузия»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը նախատեսում է ապրիլից բնակչությանը և ձեռնարկություններին մատակարարել բացառապես ադրբեջանական գազ: Մատակարարումն իրականացնելու է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) և Շահ-Դենիզ հանքավայրի շահագործմամբ զբաղվող Կոնսորցիումը:
Նշվում է, որ հունվար-մարտ ամիսներին ռուսական գազի ներկրման ծավալը կազմել է 2017 թվականի համար նախատեսված գազի ներկրման ամբողջ ծավալի 4 տոկոսը: