Նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) բարելավել է ընթացիկ տարվա համար նավթի համաշխարհային պահանջարկի վերաբերյալ կանխատեսումներն օրական 10 հազար բարելով՝ հասցնելով ցուցանիշը 96.32 մլն բարելի մեկ օրում: Այդ մասին ասված է կարտելի ամենամսյա մոտիթորինգի զեկույցում, փոխանցում է gazeta.ru:
Ինչպես հայտնի է դարձել, փորձագետները սպասում էին, որ նավթի համաշխարհային պահանջարկը կկազմի օրական 96,31 մլն բարել:
Հատկանշական է, որ կազմակերպությունն ընթացիկ տարվա կտրվածքով վատթարացրել է նավթի՝ կազմակերպության ներսում օրական պահանջարկի կանխատեսումները 200 հազար բարելով՝ հասցնելով այն 32.2 մլն բարել մեկ օրում: