Ֆրանսիայի նախագահ թեկնածու «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենի շտաբ-բնակարանում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտում է France-Presse գործակալությունը՝ ոստիկանությունում իր աղբյուրին հղումով:
Գործակալության աղբյուրի խոսքերով՝ հրդեհի պատճառը հրկիզումն է, որն արվել է հանցավոր մտադրությամբ: AFP-ի տվյալներով՝ հրկիզման պատասխանատվությունը ստանձնել է «Քսենոֆոբիայի դեմ պայքար» խմբավորումը: