Քարդաշյանը բոլորին կոչ է անում դիտել «Խոստում» ֆիլմը

12:02     13 ապրիլի, 2017

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քադաշյանը բոլորին կոչ է արել դիտել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը:

«Ես հպարտ եմ #ThePromise ֆիլմով: Խնդրում եմ, թող բոլորը գան, դիտեն այն և վերջապես լսեն հայ ժողովրդի պատմությունը», - Twitter-ի իր միկրոբոլգում գրել է Քարդաշյանը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսված է ապրիլի 21-ին Լոս-Անջելեսում: Հայաստանում և Ռուսաստանում ֆիլմը մեծ էկրանին կցուցադրվի ապրիլի 27-ից:

 

 


© armedia.am