Ադրբեջանի զինված ուժերն ապրիլի 16-ին սկսում են լայնամասշտաբ զորավարժությունները:
Ադրբեջանի ՊՆ փոխանցմամբ զորավարժություններին մասնակցելու է 30 հազար զինծառայող, ավելի քան 250 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռա-հրետանային զինատեսակներ, հրթիռներ և ականանետեր, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր:
Զարավարժությունները կշարունակվեն մինչև ապրիլի 21-ը: