2016թ. տվյալների արդյունքով, Չինաստանը շարունակում է մնալ արտահանման ծավալներով առաջինը համաշխարհային տնտեսության մեջ: Այդ մասին հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը՝ հղվելով Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներին:
Կազմակերպության տվյալների համաձայն, Չինաստանի մասնաբաժինը համաշխարհային առևտրաշրջանառության մեջ կազմում է 13.2 %: Չինական արտահանումը կազմում է 2.1 տրլն դոլար, ներմուծումը՝ 1.6 տրլն դոլար:
ԱՀԿ ներկայացրած վիճակագրությունը փաստում է, որ Չինաստանն արդեն 8-րդ անգամ անընդմեջ դառնում է համաշխարհային արտահանման առաջատարը, իսկ ներմուծման մասով զբաղեցնում է երկրորդ տեղը:
Կազմակերպության տվյալներով, կանխատեսվում է, որ ընթացիկ տարում համաշխարհային առևտուրը 2.4 %-ով աճ կգրանցի: