Ֆրանսիայի Մարսել քաղաքի հրապարակը պաշտոնապես կանվանակոչվի Սողոմոն Թեհլերյանի պատվին, հայ, որը սպանել է Հայոց ցեղասպանության կամակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային: Այս մասին հայտնում է Armenian Weekly-ն:
Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, մի քանի հասարակական և քաղաքական գործիչներ, նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները կմասնակցեն նախագծի պաշտոնական արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի 21-ին:
Միջոցառման կազմակերպիչներն են Մարսելի քաղաքապետարանի և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհուրդը: