Բրյուսելը ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ավելի մեղմ տարբերակն է դիտարկում, ըստ որի որպես հիմք են ընդունվում Նորվեգիայի հարաբերությունները ԵՄ մի շարք երկրների հետ, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ծրագրով նախատեսվում է, որ Բրիտանիան կանդամակցի Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիային (EFTA), որի անդամներն են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան և Լիխտենշտեյնը, որոնք ազատ առևտուր են անում իրար հետ:
Դրանից հետո Բրիտանիան կարող է Եվրոպական տնտեսական գոտուն անդամակցելու հայտ ներկայացնել, ինչը հետագայում թույլ կտա երկրին ազատ մուտք ունենալ եվրոպական շուկա:
Այս տարբերակը, որը կոչվում է «նորվեգական մոդել», թույլ կտա մեղմել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու բացասական տնտեսական հետևանքները և պահպանել առևտրային կապերը: