Պաշտոնական այցով Իրանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ապրիլի 16-ին Թեհրանում հանդիպել է իր գործընկեր Հուսեյն Դեհգանի հետ: Այս մասին հայտնում է ադրբեջանական АПА գործակալությունը:
Երկու երկրների պատվիրակությունների հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: