Հյուսիսային Կորեան կշարունակի միջուկային հրթիռների փորձարկումները, չնայած միջազգային ճնշմանը և ԱՄՆ-ի հետ լարվածության ուժեղացմանը: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Հան Սոնգ Ռյուլը, փոխանցում է BBC-ն: «Մենք կանցկացնենք մեծ հրթիռային փորձարկումներ` շաբաթական, ամսական և տարեկան հիմունքով», - ասել է Հան Սոնգ Ռյուլը: Նա ընդգծել է, որ պատերազմ կարող է սկսվել, եթե ԱՄՆ-ը ձեռնարկի ռազմական միջոցներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Հարավային Կորեա այցի ընթացքում բավականին կոշտ հայտարարություններ էր հնչեցրել Փհենյանի հասցեին: Ավելի վաղ նա նշել էր, որ «Փհենյանի հանդեպ Վաշինգտոնի ռազմավարական համբերության դարը ավարտվել է»: