Մյանմայում Ջրի փառատոնի ժամանակ, որը տևել է 4 օր, զոհվել է 285 մարդ, հազարից ավելի մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է India Today-ը՝ նշելով, որ նախորդ տարվա համեմատ փառատոնի ժամանակ այս տարի մահացությունները 13 անգամ ավելի շատ են եղել:
Նշվում է, որ իրավապահները փառատոնի ընթացքում գրանցել են ընդհանուր առմամբ ավելի քան 1200 քրեական գործ: Դրանք կապված են եղել սպանությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների, թմրանյութերի օգտագործման, զենք կրելու և բռնաբարությունների հետ: