«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ԱՄՆ-ի և Ավստրալիայի զինվորական հրահանգիչների դեմ իպրիտ են կիրառել Իրաքում, տեղեկացնում է CBS News-ը:
Թունավոր գազի կիրառմամբ հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 16-ին: Դրա հետևանքով Իրաքի 25 քաղաքացիներ դիմել են բժշկական օգնության, ամերիկացիների թվում տուժածներ չկան:
Նշվում Է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում դա արդեն երկրորդ քիմիական հարձակումն է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԻՊ-ի զինյալները մարտերի ժամանակ թունավոր նյութեր են օգտագործել Մոսուլի արևմուտքում: