Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» խորագրով զեկույց, հաղորդում է RNS գործակալությունը:
Զեկույցի համաձայն, 2017թ. համար համաշխարհային աճի կանխատեսումը բարձրացվել է մինչև 3.5%, իսկ 2018-ի համար այն նույնն է մնում՝ 3.6%:
Զեկույցի համաձայն, նշված ժամանակահատվածում ՀՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկազմի 2.9 %:
Ադրբեջանում 2017-ին սպասվում է 1%-ոց տնտեսական անկում, Բելառուսում՝ 0,8%-ոց: ԱՊՀ մյուս երկրներն ավելի լավ ցուցանիշներ ունեն: Վրաստանում սպասվում է 3.5% աճ, ՌԴ-ում՝ 1,4%, Ուկրաինայում՝ 2%, Ուզբեկստանում՝ 6%, Թուրքմենստանում՝ 6.5%: