Դանիայի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենն ապրիլի 21-ին կհանդիպի Նիդեռլանդների և Իռալնդիայի իր կոլեգաների հետ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու բանակցությունների շուրջ քննարկումներ անցկացնելու համար, փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
Հաղորդվում է, որ կողմերը պայմանավորվել են միավորել ուժերը, քանի որ, ենթադրվում է, որ հատկապես այս երեք երկրներն առավելապես կտուժեն Brexit-ից:
Նշենք, որ այս երեք երկրներն ամուր տնտեսական կարեպ ունեն Մեծ Բրիտանիայի հետ: Օրինակ, մոտ 2400 դանիական ընկերություններ, որոնք ապրանքներ են արտահանում Մեծ Բրիտանիա, ապահովում են ավելի քան 53 հազար աշխատատեղ: