Հոլիվուդյան աստղերը շարունակում են աջակցություն հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին:
Այս անգամ «Խոստումը պահելու» խոստում է տվել Ջենիֆեր Լոպեսը: Իր Twitter-ի էջում երգչուհին հոլովակ է հրապարակել, որում ասվում է. «Մենք բոլորս պետք է հոգ տանենք մարդկանց իրավունքների մասին՝ օգնելով փախստականներին և երեխաներին: Ես Ջենիֆեր Լոպեսն եմ և ես երդվում եմ պահել երբեք չմոռանալու խոստումը»:
Հիշեցնենք, ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա ապրիլի 21-ին Լոս Անջելեսում: