Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հերթական՝ հինգերորդ անգամ, հանդես կգա առցանց ասուլիսով, հայտնում է Artsakhpress-ը:
ԱՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջի փոխանցմամբ՝ ֆեյսբուքի օգտատերերին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի հարցեր ուղղել Արցախի Հանրապետության Գործադիր իշխանության ղեկավարին:
Վարչապետի պատասխանները տեսանյութի տարբերակով կտեղադրվեն նույն էջում: