Անկարան դժգոհ է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ Թրամփի հայտարարությունից։
«Մենք կարծում ենք, որ ապատեղեկատվությունը և կեղծ սահմանումները, որոնք առկա էին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գրավոր ուղերձում կապված 1915 թվականի դեպքերի հետ, հանդիսանում է ԱՄՆ-ի հայկական շրջանակների կողմից քարոզչության միջոցով տարիների ընթացքում ստեղծված «կեղտոտ» տեղեկատվության արդյունք», - ասվում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում: Թուրքիայի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ ԱՄՆ նոր վարչակազմը չի հետևի այդ շրջանակների կողմից պատմության միակողմանի ներկայացմանը և կորդեգրի մոտեցում, որը հաշվի կառնի բոլոր կողմերի տառապանքներ»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ արված ուղերձում ասվում է. «Ապրիլի 24-ին մենք հարգանքի տուրք ենք մատուցում «Մեծ եղեռնի»՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային գազանություններից մեկի ժամանակ տուժածներին»: