Եվրախորհրդարանը մեկնարկել է գործընթաց, որը կարող է հանգեցնել Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլի թեկնածու Մարին Լը Պենին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն, հաղորդում է Gazeta.ru-ն:
Լը Պենը կասկածվում է իր կուսակցության աշխատակիցներին Եվրամիության հիմնադրամների միջոցներից վճարելու մեջ: Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկումը թույլ կտա գործի հետագա քննություն անցկացնել:
Եվրախորհրդարանում հայտնել են, որ հայցն ուղարկվել է «համապատասխան հանձնաժողով»:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Լը Պենը հրաժարվել է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարի պաշտոնից ընտրությունների ընթացքում: