ԱՄՆ առայժմ դուրս չի գա Մեքսիկայի և Կանադայի հետ ազատ առևտրի մասին Հյուսիսամերիկյան համաձայնագրից (NAFTA), հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է BBC-ն:
Հիշեցնենք, որ համաձայնագրի խզումը Թրամփի նախընտրական ծրագրերից մեկն էր:
Նախօրեին Միացյալ Նահանգների ղեկավարը հանդիպումներ է անցկացրել Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի և Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ:
«Ես հավատում եմ, որ վերջնարդյունքը (NAFTA-ի փոփոխությունների շուրջ բանակցությունների) մասնակից երեք երկրները կդարձնի ավելի ուժեղ և ավելի լավը»,- Թրամփի խոսքը մեջբերել է Սպիտակ տակ մամլո ծառայությունը: