ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլանդ Բյուլբյուլօղլին ապրիլի 27-ին Ֆրանսիայում կայացած թեկնածուների լսումների նիստի ժամանակ բավականին անհարմար իրավիճակում է հայտնվել:
Չնայած նիստի նախագահը զգուշացրել էր, որ թեկնածուները պարտադիր կերպով պետք է խոսեն անգլերեն կամ ֆրանսերեն՝ Ադրբեջանի ներկայացուցիչը գրավոր պատրաստած մի քանի նախադասություն կարդալուց հետո ներողություն է խնդրել և անցել ռուսերենին:
Բյուլբյուլօղլին չի կարողացել նաև պատշաճ կերպով պատասխանել իրեն ուղղված հարցերին` շարունակ շեշտադրելով. որ ընտրվելու դեպքում պատրաստվում է մեծ գումարներ բերել կառույցի տարբեր ծրագրերի իրականացման համար: