Թուրքիայի իշխանությունները երկրի տարածքում «Վիքիպեդիա»-ն արգելափակել են, քանի որ կայքում առկա է եղել Անկարայի` ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելու մասին տեղեկություն: Այս մասին, ինչպես հայտնում է Meduza-ն, հայտարարել են տրանսպորտի, ծովային գործի եւ հաղորդակցությունների նախարարությունում:
«Ահաբեկչության դեմ պայքարին մասնակցելու փոխարեն կայքը միացել է միջազգային ասպարեզում Թուրքիայի դեմ տարվող զրպարտիչ քարոզարշավին», - հայտարարել են նախարարությունում:
Գերատեսչությունում հայտարարել են, որ «Վիքիպեդիա»-ի աշխատակազմից պահանջել են ջնջել «վիրավորական» տեղեկությունը, սակայն մերժում են ստացել: Իսկ թե կոնկրետ ինչ տեղեկության մասին է խոսքը, չի հստակեցվում:
Թուրքիայի իշխանությունները երկրի տարածքում «Վիքիպեդիա»-ն արգելափակել են, քանի որ կայքում առկա է եղել Անկարայի` ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելու մասին տեղեկություն: Այս մասին հայտարարել են տրանսպորտի, ծովային գործի եւ հաղորդակցությունների նախարարությունում, հաղորդում է Meduza պորտալը:
«Ահաբեկչության դեմ պայքարին մասնակցելու փոխարեն կայքը միացել է զրպարտիչ քարոզարշավին, որը միջազգային ասպարեզում տարվում է Թուրքիայի դեմ», — հայտարարել են նախարարությունում:
Գերատեսչությունում հայտարարել են, որ «Վիքիպեդիա»-ի աշխատակազմից պահանջել են ջնջել «վիրավորական» տեղեկությունը, սակայն մերժում են ստացել: Իսկ թե կոնկրետ ինչպիսի տեղեկության մասին է խոսքը, չի հստակեցվում:Թուրքիայի իշխանությունները երկրի տարածքում «Վիքիպեդիա»-ն արգելափակել են, քանի որ կայքում առկա է եղել Անկարայի` ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելու մասին տեղեկություն: Այս մասին հայտարարել են տրանսպորտի, ծովային գործի եւ հաղորդակցությունների նախարարությունում, հաղորդում է Meduza պորտալը:
«Ահաբեկչության դեմ պայքարին մասնակցելու փոխարեն կայքը միացել է զրպարտիչ քարոզարշավին, որը միջազգային ասպարեզում տարվում է Թուրքիայի դեմ», — հայտարարել են նախարարությունում:
Գերատեսչությունում հայտարարել են, որ «Վիքիպեդիա»-ի աշխատակազմից պահանջել են ջնջել «վիրավորական» տեղեկությունը, սակայն մերժում են ստացել: Իսկ թե կոնկրետ ինչպիսի տեղեկության մասին է խոսքը, չի հստակեցվում: