Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերջին 2 տարվա ընթացքում առաջին անգամ մայիսի 2-ին կայցելի Սոչի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու համար: Այս մասին հայտնում է TASS-ը:
Գերմանիայի կառավարության խոսնակը հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները երկու փուլով բանակցություններ են անցկացնելու, ինչպես նաև պատասխանելու են լրագրողների հարցերին:
Մերկելն ու Պուտինը քննարկելու են ուկրաինական ճգնաժամը, սիրիական հակամարտությունը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ընթացքը:
Վերջին անգամ նրանք հանդիպել են 2016 թվականի նոյեմբերին Բեռլինում: