Ռուսաստանը վերադառնում է ռազմական ծախսերը ավելացնող երկրների եռյակ: Նույն՝ ազգային եկամուտի կրճատման պայմաններում Ադրբեջանը հայտնվել է ռազմական ծախսերը կրճատող երկրների «լավագույն» եռյակում: Նման եզրահանգման են եկել Խաղաղության խնդիրների հետազոտության Ստոկհոլմի ինստիտուտը, փոխանցում է haqqin.az-ը:
Այսպես, նավթի գների անկման պատճառով ազգային եկամուտի զգալի կրճատման հետևանքով ռազմական ծախսերն ամենաշատը կրճատել է Վենեսուելան՝ 56 տոկոս, Հարավային Սուդանը՝ 54 տոկոս: Առաջատարների եռյակն եզրափակում է Ադրբեջանը և Իրաքը՝ 36-ական տոկոսով: