Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հիմնադիր ժողով գումարելու հրաման է ստորագրել, ինչը կտրուկ բացասական արձագանք է գտել ընդդիմության մոտ: Վերջինսը նախագահի այդ քայլը որակել է որպես պետական հեղաշրջում, հաղորդում է Интерфакс-ը:
Վենեսուելայում հիմնադիր ժողովը, որն իրենից ներկայացնում է սահմանադրությամբ իշխանության հիմնական գործիք հանդիսացող ժողովրդական զանգվածները, լիազոր է փոխելու երկրի պետական կարգը:
Նշենք, որ ընդդիմությունը կոչ է արել ժողովրդին դուրս գալ փողոց և արդեն վաղը նախատեսված են բողոքի զանգվածային ակցիաներ երկրի ողջ տարածքում: