Գերմանիայում ավարտվեց շախմատային Բունդեսլիգան: Հաղթող դարձավ «Բադեն» ակումբը, որի կազմում են Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը:
«Բադենը» հաղթել է բոլոր 15 հանդիպումներում և վերջին տասնմեկ տարում 10-րդ անգամ նվաճել Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը: