Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը անց են կացրել վերջին հեռուստաբանավեճը:
Ինչպես վկայում է BFMTV հեռուստաալիքի պատվերով Elabe հետազոտական ինստիտուտի կողմից անցկացված հարցման տվյալները, հեռուստադիտողները նախընտրական դեբատներում հաղթանակը շնորհել են Մակրոնին։
Ընտրական երկրորդ փուլից առաջ Մակրոնին նախապատվություն է տվել հեռուստադիտողների 63 տոկոսը, Լե Պենին՝ 34 տոկոսը։ Մնացած 3 տոկոսը դժվարացել է պատասխան տալ։
Ընտրական երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին։