Ադրբեջանցի հակերները կոտրել են ԱՄՆ-ում հայկական սփյուռքի հիմնական կառույցներից մեկի՝ Ամերիկայի հայկական համագումարի կայքը՝ այնտեղ տեղադրելով ադրբեջանական քարոզչություն: Ինչպես հաղորդում է հայկական Massis Post թերթը, հակերային հարձակումն իրականացրել է The Conficker խմբավորումը, որը մտնում է ադրբեջանական Anti-Armenian Team հակերային խմբավորման մեջ:
Հակերային հարձակումից անմիջապես հետո Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները Հետաքննությունների դաշնային բյուրո բողոք է ներկայացրել ադրբեջանցի հակերների դեմ: