Տաջիկստանի Ներքին գործերի նախարարության տասը աշխատակից հեռացվել է աշխատանքից ավել քաշի պատճառով, հաղորդում է Lenta.ru-ն:
«Տարվա սկզբից չկարողացան նիհարել ավելի քան տասը մարդ: Մնացած աշխատակիցները 5-20 կգ քաշ են գցել և շարունակում են սպորտով զբաղվել, որպեսզի էլի նիհարեն»,- նշել է ՆԳՆ ներկայացուցիչը:
Նշվում է, որ իրավապահ մարմինների բոլոր աշխատակիցները շաբաթական երեք անգամ վազում են 5 կմ, զբաղվում են սպորտով:
Հավելենք, որ ընթացիկ տարվա սկզբին Տաջիկստանի Ներքին գործերի նախարար Ռամազոն Ռահիմզոդան կարգադրել է բոլոր աշխատակիցներին համապատասխանեցել քաշի և հասակի միջազգային ստանդարտներին: Առաջադրանքի իրագործման վերահսկողության համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել: