Միսսուրի նահանգի դատարանը պարտավորեցրել է ամերիկյան Johnson & Johnson (J&J) ընկերությունը 110 մլն դոլարի չափով փոխհատուցում կվճարի Վիրջինիա նահանգի բնակչուհուն, հայտնում է BBC-ն:
62-ամյա կինը ընկերությանը մեղադրել է, որ տալկի պարունակությամբ վերջիններիս արտադրանքի օգտագործումից հետո քաղցկեղով է հիվանդացել։
Կնոջ հաստատմամբ՝ ինքն արտադրանքն օգտագործել է ամեն օր՝ 40 տարվա ընթացքում։ 2012 թվականին նրա մոտ ախտորոշվել է ձվարանների քաղցկեղ, որն այնուհետև տարածվել է լյարդի վրա։