Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ստուգել է Դեղին ծովի կղզիներում տեղակայված հյուսիսկորեական բանակի հրետանային ստորաբաժանումների մարտունակությունը՝ նշելով, որ դիտարկում է Հարավային Կորեային հարվածելու ծրագիրը, հաղորդում է Yonhap գործակալությունը`Կորեայի կենտրոնական տեղեկատվական գործակալությանը հղումով:
Ստուգայցից հետո Կիմ Չեն Ինը զինծառայողներին մարտական պատրաստականության կոչ է արել:
«Նա (Կիմ Չեն Ինը) հայտարարել է, որ էլիտար հրետանային ստորաբաժանումները, որոնք պաշտպանում են ճակատի հարավ-արևմտյան գիծը, պետք է մարտական բարձր պատրաստության վիճակում գտնվեն, որպեսզի կոտրեն թշնամու ողնաշարը առաջին իսկ հրամանի դեպքում», - ասվում է հյուսիսկորեական գործակալության հաղորդագրության մեջ: