WikiLeaks-ը հայտարարել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի շտաբի էլեկտրոնային նամակագրության «արտահոսքի» մասին:
«Կոտրել ենք տասնյակ հազարավոր նամակներ ու լուսանկարներ, սակայն առայժմ ֆեյքեր չենք հայտնաբերել: Մենք կասկածում ենք, որ Մակրոնի շտաբը ուղղակի մեզնից առաջ է ընկել», - ասվում է WikiLeaks-ի Twitter-ի միկրաբլոգում:
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին տեղի կունենա Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որում ևս ֆավորիտ է համարվում Մակրոնը: