Լիբերիայի հանրապետությունում մոտ երկու շաբաթվա ընթացքում 28 մարդ անհայտ հիվանդությամբ է հիվանդացել, ՝ նրանցից 12-ը մահվան ելք են ունեցել, հայտնում է Интерфакс-ը:
Նշվում է, որ հիվանդությունն սկսվում է տենդով, սրտխառնոցով, փսխումով և լուծով: Էբոլա վիրուսի փորձաքննության արդյունքները բացասական են եղել։
Ենթադրվում է, որ պատճառ կարող էր դառնալ վարակված մթերքի կամ ջրի օգտագործումը։
Նշվում է, որ հետաքննությանը միացել են մասնագետներ ԱՀԿ-ից և այլ միջազգային կազմակերպություններից։