Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի անդամները հանդիպել են «Լոս Անջելես համաշխարհային օդանավակայաններ»-ի (LAWA) պաշտոնյաների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ուղիղ չվերթների իրականացման հարցը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կայքը:
Հաղորդվում է, որ քննարկումները հնարավորություն են տվել դրական ու կառուցողական մտքեր փոխանակել այն գործնական քայլերի շուրջ, որոնք անհրաժեշտ են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից Երևանի Զվարթնոց օդանավակայան ուղիղ թռիչքներ սկսելու համար:
«Մենք ողջունում ենք կառուցողական հարաբերությունները LAWA-ի ղեկավարության հետ և արժևորում ենք նրանց պատրաստակամությունը՝ աջակցելու քննարկումներին ԱՄՆ և Հայաստանի հանրային ու մասնավոր անձանց հետ Լոս Անջելեսից Երևան ուղիղ թռիչքներ իրականացնելու հարցով»,- ասել է հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Րաֆֆի Համփարյանը: