Մեծ Հայրենական պատերազմի Վետերաններն այսօր հիշում են պատերազմի տարիները, և ցանկանում են, որ երիտասարդները երբեք չտեսնեն այն, ինչ որ իրենք են անցյալում տեսել:
Ապրիլի 29-ին Աստանայում կայացավ «Միասնությամբ նվաճած մեծ Հաղթանակ. քաջ ռազմաճակատ, ամուր թիկունք» համաժողովը՝ կազմակերպված «Հյուսիս-հարավ» քաղաքագիտական կենտրոնի և «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամի կողմից՝ ԱՊՀ անդամ պետությունների միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի աջակցությամբ: Համաժողովին մասնակցել են Հայրենական Մեծ Պատերազմի վետերաններ, ինչպես նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր մեծ ջանքեր ենք գործադրել, որպեսզի պահպանեն իրենց նախնիների հիշատակը, վերականգնեն կորցրած տվյալներն ու փոխանցեն դրանք ապագա սերունդներին: Համաժողովի նպատակն է ևս մեկ անգամ հիշեցնել ընդհանուր հաղթանակի մեջ յուրաքանչյուր ազգի ունեցած ավանդի մասին, ամրապնդել ժողովուրդների միասնությունն ու ներգրավել երիտասարդներին այս կարևոր գործին:
«Ես նավաստի-սուզորդ եմ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել եմ Սև ծովի «Սչուկա 215» սուզանավի վրա: Պատերազմը Սև ծովում սկսել են 55 սուզանավեր, որոնցից 26-ն են կենդանի մնացել: 29-ը հիմա Սև ծովի հատակին են: Մենք խորտակել ենք 129 գերմանական, իտալական նավեր, պատահել են նաև թուրքականները: «Սչուկա 215»-ից ես վերջին եմ, ով կենդանի է մնացել այսօր: Սուզանավի հրամանատար, Խորհրդային Միության հերոս Ռեշիլով Միխայիլ Վասիլևիչը մահացավ 2016 թ.-ին: Ես բոլորի փոխարեն այսօր պետք է պատմեմ, և որ ամենակարևորն է, աշխատեմ երիտասարդների հետ», - ասել է Մեծ Հայրենական պատերազմի ուկրաինացի վետերան Վասիլի Կլյույը:
«Այսօր հատկապես երիտասարդները մեզ շատ են հարցնում, թե ինչ ենք զգում այժմ: Ես բոլորին պատասխանում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը մարմնի ամեն բջիջով զգում է այն ամենն, ինչ եղել է այն ժամանակ, և հիշում է բոլորին, առանց բացառության, ովքեր այսօր մեզ հետ չեն: Եվ մենք ուզում ենք, որ դա երբեք այլևս չկրկնվի», - ասել է նա: