Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Մրցումային վերջին օրը՝ մայիսի 7-ին, գորգ կմտնեն 71 կգ, 75 կգ, 80 կգ և 85 կգ քաշային կարգերի ըմբիշները, հայտնում է Artsakhpress-ը՝ հղում կատարելով ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին:
Հայաստանը կներկայացնեն Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):