Ժան-Մարի Լը Պենը՝ Ֆրանսիայում ընթացող նախագահական ընտրությունների թեկնածու Մարին Լը Պենի հայրը, կասկած է հայտնել նրանում, որ իր աղջիկն ունակ է երկիր ղեկավարել: Այդ մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Նա ունի բնավորություն, դա նրան չի պակասում, սակայն երկիր ղեկավարելու համար այլ որակներ են պետք»,- նշել է հայր Լը Պենը: Թեկնածուի հայրը նաև հիասթափված է Էմաննուել Մակրոնի հետ դստեր անցկացրած դեբատներից: Նրա կարծիքով, իր թոռնուհին ավելի ընդունակ է ղեկավարել երկիրը, քան աղջիկը:
Նշենք, որ հայր և դստեր հարաբերությունները լարվել են այն բանից հետո, ինչ դուստրը հորը հեռացրել է «Ազգային ճակատ» կուսացկությունից: