«Հակառակորդը մայիսի 7-ին ժամը 22։00-ի սահմաններում Տավուշի մարզի սահմանի վրա կրակ է բացել մի քանի հատվածներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Կրակել են տարբեր հրաձգային զենքներից, պատասխան կրակից հետո կրակը դադարեցվել է, որևէ տուժած չկա։ Այս պահին իրավիճակը հանգիստ է», - գրել է Հովհաննիսյանը։