Առավոտից Ստեփանակերտում իշխում է հաղթանակի շունչը։ Զինվորները քայլերթով անցնում են Ստեփանակերտի փողոցներով՝ երգելով ռազմական երգեր։ Փողոցները լի են ժպտացող մարդկանցով, որոնք շնորհավորում են միմյանց Հաղթանակի օրվա կապակցությամբ։
Վերածննդի հրապարակում կազմակերպվել է ռազմական տեխնիկայի ցուցադրություն։ Մարդիկ զինվորական համազգեստ հագած իրենց երեխաներին լուսանկարում են հրապարակներում։
Այնուհետև երթով գնում են դեպի Եղբայրական հուշահամալիր՝ ծաղիկներ դնելու հայրենիքի ազատության համար զոհված քաջերի հիշատակին։