Ֆրանսիայի դեռևս գործող նախագահ Ֆրանսուա Օլլանդն այսօր հանդես է եկել պաշտոնական վերջին հայտարարությամբ: Վերջինիս ընթացքում Օլանդը սխալվել է, հաղորդում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը:
Իր ելույթում Օլանդը խոսել է պատժամիջոցների կիրառման արդյունավետության մասին այն դեպքերում, երբ կասկածի տակ է առնվում «մարդկության դեմ հանցագործությունը»: Մինչդեռ մինչ այս արտահայտությունն անելը Ֆրանսիայի նախագահն ասել է «վեհության վիրավորանքը»:
Նշենք, որ Օլանդը ելույթ է ունեցել ստրկության ավարտին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը նրան ուղեկցել է Էմանուել Մակրոնը: