ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիրիացի ապստամբները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից գրավել է Ռաքքայից արևմուտք ընկած Տաբկա քաղաքը, հայտնում է Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը:
Հաղորդվում է նաև, որ ապստամբները գրավել են իսլամիստների վերահսկողության տակ գտնվող ջրամբարներից մեկը, որը կարևոր նշանակություն ունի երկրի էներգամատակարարման և ոռոգման համակարգում: