Մայիսի 10-ի երեկոյան ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում՚» հաղորդաշարի նկարահանող խումբը:
Ինչպես հաղորդում է «Հորիզոն» լրատվականը, հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: