Ուկրաինայի իշխանությունները հույս ունեն, որ դեպի Եվրոպա ազատ վիզային ռեժիմի ուղևորություններն իրենց քաղաքացիների համար ուժի մեջ կմտնեն հունիսին, հաղորդում է BBC-ն:
Երկրի ղեկավար Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ վերջնական համաձայնագիրը կկնքվի Ստրասբուրգում հաջորդ շաբաթ:
«Մայիսի 17-ին, Ստրասբուրգում, ինչպես և պայմանավորվել էինք մեր եվրոպացի գործընկերների հետ, կկնքվի համապատասխան օրենսդրական ակտը: Սա կլինի երեք տարվա նախագահության ընթացքում երևի թե ամենակարևոր այցը»,- մասնավորապես նշել է Պորոշենկոն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինայի հետ առանց վիզային ռեժիմի անցման մասին որոշումը: