Ռուս հայտնի լրագրող, հաղորդավար, պրոդյուսեր և ռեժիսոր Դմիտրի Դիբրով վստահեցնում է, որ եթե իսկապես հայկական արմատներ ունենար, ապա անպայման կխոսեր այդ մասին, քանի որ հայ ժողովուրդն իր համար օտար չէ: Այս մասին Դիմբրովը նշել է РУСАРМИНФО-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հայկական որոշ լրատվամիջոցներում հրապարակված նյութերին՝ վերնագրված «Դմիտրի Դիբրովը պատմել է հայկական արմատների մասին»:
Քեռի ասում էի իմ մորաքրոջ ամուսնուն, պարզաբանում է Դիբրովը: «Այսինքն՝ հայ եղել է իմ մորաքրոջ ամուսինը: Քանի որ նրանք երեխաներ չունեին, իրենց ողջ սերը ինձ էին տալիս: Ես հայկական արյուն չունեմ, փոխարենն ունեմ հայկական սեր», - նշել է Դիբրովը: