Հայաստանի առաջարկով Եվրասիական տնտեսական միության շրջանակում կստեղծվի վտանգավոր ապրանքների մասին իրազեկման համակարգ: Խոսքն վերաբերում է այն ապրանքներին, որոնք կարող են վնասել գնորդի առողջությանը: Համապատասխան համաձայնագրի նախագիծը ներպետական համաձայնեցման փուլ է անցել ԵՏՄ անդամ երկրներում: Փաստաթղթի մշակողն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, հաղորդում է edaily.com-ը:
Երկրում վտանգավոր ապրանքի հայտնաբերման դեպքում հնարավոր կլինի ոչ միայն ապրանքը հետ բերել խանութներից, այլ նաև զգուշացնել ռիսկերի մասին հարևան պետություններին՝ ստեղծվող համակարգի օգնությամբ: Այդ հարցով զբաղվող օպերատորները կլինեն սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ապրող մարմինները: Եվրոպայում նմանատիպ համակարգեր արդեն իսկ գործում են:
ԵՏՀ-ի փոխանցմամբ, համաձայնագրի նախագիծն արդեն պատրաստ է: ԵՏՄ շրջանակում համաձայնագրով նախատեսվում է «անհապաղ ստուգումներ իրականացնել, եթե խոսքը մարդու առողջությանը կամ կյանքին վնասելու մասին է, ինչպես նաև կենդանիներին, բույսերին ու շրջակա միջավայրին վնասելու դեպքում: Համաձայնագիրը նախատեսվում է հաստատել մինչև տարեվերջ: