Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԱԺ-ին կից միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր, հայտնում է նախարարության պաշտոնական էջը:
Կարևորելով խորհրդի և նախարարության միջև համագործակցության անհրաժեշտությունը խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը նշեց.
«Մեզ համար շատ կարևոր է Արցախի Հանրապետության հետ համագործակցությունը, և մենք ջանք չենք խնայելու տարբեր միջոցառումներ, հանդիպումներ իրականացնել՝ այս համաձայնագիրը օգտագործելով ի նպաստ երկրի գործարար միջավայրի զարգացման»:
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը իր ելույթում ևս կարևորեց համագործակցության անհրաժեշտությունը.«Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի հետ համագործակցությունը շարունակական ու մշտական բնույթ է կրելու: Դրանով իսկ մենք խթանելու ենք Արցախի գործարար միջավայրի զարգացմանը, ներքին և արտաքին շուկաների ընդլայնմանն ու ներդրումների ներգրավմանը: Եվ այս համաձայնագիրը նպատակասլաց ու ճիշտ օգտագործելու դեպքում խոսուն հաջողությունների ենք հասնելու Արցախի և Հայաստանի գործարար ոլորտներում»: