Թուրքիայի հանցավոր խմբերի պարագլուխներից մեկը՝ Քուրշաթ Յըլմազը, նոր ցուցմունք է տվել պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի վերաբերյալ:
Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Cumhuriyet-ին Քուրշադ Յըլմազը հայտարարել է, թե 2005 թվականին գյուլենականների՝ Անկարայի պատասխանատուն իրեն առաջարկել է սպանել Հրանտ Դինքին։
Քուրշադ Յըլմազը պատմել է նաև, թե գյուլենականները ցանկացել են, որ ինքը նաև գյուլենականների մաֆիոզը լինի։ «Գյուլենականներից Իսմաիլ Է․-ն, ով համարվում էր գյուլենականների՝ Անկարայի պատասխանատուն, ինձ ասաց, որ պետք է սպանել Դինքին, քանի որ նա ցանկանում է Թուրքիայում հայկական լոբբի ստեղծել։ Նա ասաց, որ եթե ես կազմակերպեմ սպանությունն ու հանձնեմ սպանողին, ինձ վնաս չի լինի։ Երբ ես չընդունեցի այդ առաջարկը, նրանք իմ ու իմ ընկերուհու դեմ թակարդներ լարեցին»,-ասել է Քուրշադ Յըլմազը։