Թուրքիան գերմանացի պատգամավորների թույլ չի տվել այցելել Ինջիրլիք ավիաբազայում տեղակայված գերմանացի զինվորականներին, հայտնում է Корреспондент-ը:
Հաղորդվում է, որ պատգամավորների՝ մայիսի 16-ին նախատեսված այցը պատրաստվել է մի քանի շաբաթ, և այդ ընթացքում Անկարան որևէ կերպ չի արձագանքել դրան: Միայն շաբաթ օրն Գերմանիայի ԱԳՆ-ին աշխատանքային մակարդակում տեղեկացրել մերժման մասին: Անկարան իր այդ որոշումը բացատրում է թուրք սպաներին Գերմանիայում ապաստան տրամադրելով:
Հաղորդվում է, որ Գերմանիայի կառավարությունը դիտարկում է իր զինվորականներին հանել Ինջիրլիքի ավիաբազայից: