Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիմանը Մեծ Բրիտանիան արգելափակել է ԵՄ հրամանատարական կենտրոնի ստեղծումը: Վերջինս ենթադրվում էր, որ պետք է ղեկավարեր ԵՄ երկրների զորավարժությունները, հայտնում է Корреспондент-ը:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը նշել է, որ Լոնդոնը չի միջամտի անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ից դուրս ԵՄ համաձայնագրերին, սակայն «ցանկանում է հստակեցնել՝ ամեն ինչ ճի՞շտ է հասկացել»:
Նշենք, ԵՄ կազմից դուրս գալու գործընթաց սկսած Մեծ Բրիտանիան դրական չի վերաբերում եվրոպական բանակ ստեղծելու գաղափարին: Լոնդոնը մտավախություն ունի, որ ԵՄ երկրների միջև ռազմական համագործակցության արդյունքում նրանց ներգավվածությունը ՆԱՏՕ-ում կթուլանա: