Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, հայտնում է արցախի նախագահի մամուլի ծառայությունը:
Նախագահը ծանոթացել է գյուղում իրականացվող աշխատանքներին, համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: