Apple ընկերությունը պիցցայի համար նախատեսված սեփական արկղերն է նախագծել: Այդ մասին հայտարարել է Wired ամսագրի լրագրողն, ով այցելել է ընկերության տեխնոլոգիական կենտրոն, հաղորդում է lenta.ru –ն:
Հաղորդվում է, որ կոնտեյները ստեղծվել է, որպեսզի ընկերության աշխատակիցները ճաշարանից կարողանան պիցա վրեցնել և տանել իրենց գրասենյակներ:
Business Insider –ը փոխանցում է, որ Apple-ի կողմից տուփերի նախագծման հայտը ներկայացվել է դեռևս 2010թ.-ին, մինչդեռ այն ցուցադրվել է միայն այժմ:
Ավելի վաղ ընկերությունը թողարկել է սեփական թղթե տոպրակներ: